Անկարայում կկայանա Թուրքիայի, Իրանի և Ռուսաստանի նախագահների հանդիպումը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐ 16, 24News

ա

Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում այսօր հավաքվել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Իրանի նախագահ Հասան Ռոհանին և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Այս մասին հայտնում է «Անադոլու» գործակալությունը:

Թուրքիայի նախագահի մամուլի ծառայությունից նշել են, որ հանդիպման նպատակն է՝ գնահատել Սիրիայում տեղի ունեցող զարգացումները, մասնավորապես՝ Իդլիբի առնչությամբ, ապահովել պայմաններ՝ վերջ դնելու բախումներին, և հնարավորություններ ստեղծել փախստականների կամավոր վերադարձի համար:

Եռակողմ գագաթնաժողովից բացի նախատեսված է նաև իրականացնել երկկողմ հանդիպումներ՝ քննարկելու համար երկկողմ հարաբերություններին և միջազգային օրակարգին առնչվող հարցեր:

Ըստ Թուրքիայի նախագահի կայքում հրապարակված տեղեկատվության՝ սկզբում Էրդողանը կհանդիպի Իրանի նախագահի, այնուհետև Ռուսաստանի նախագահի հետ, իսկ տեղական ժամանակով ժամը 15:30-ին տեղի կունենա եռակողմ հանդիպումը: