ԱԺ-ն իրավունք չունի քաղաքական դիրքորոշում հայտնել ՍԴ որոշման վերաբերյալ. Արթուր Ղազինյան

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 16, 24News

քաղաքական

ՀՀ Ազգային ժողովը իրավունք չունի քաղաքական դիրքորոշում հայտնել ՀՀ Սահմանադրական դատարանի որոշման վերաբերյալ, ֆեյսբուքյան իր էջում գրում է «Մեկ Հայաստան» կուսակցության համահիմնադիր Արթուր Ղազինյանը։

Նա խորհրդարանի ընդդիմադիր ուժերին կոչ է արել չմիանալ այդ նախաձեռնությանը և ձեռնպահ մնալ հակասահմանադրական գործողություններից։

Հիշեցնենք՝ այսօր ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը Սահմանադրական դատարանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ հանդես է եկել հայտարարությամբ։ Մասնավորապես, Միրզոյանը անդրադարձել է սեպտեմբերի 4-ին Ռոբերտ Քոչարյանի փաստաբանի դիմումի հիման վրա ՍԴ-ի կայացրած որոշմանը։

Արարատ Միրզոյանի հայտարարությանն արձագանքել է «Հանրապետական» կուսակցության փոխնախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Արմեն Աշոտյանը։

«Արարատ Միրզոյան ջան, Ազգային Ժողովում քո համար հով լռված ես էլի։ Քո ի՞նչ գործն է ՍԴ-ի մասին Նիկոլի պրիմիտիվ քարոզչական փուչիկները ԱԺ դահլիճ բաց թողնելը։

Տես, Ամուլսարի հարցով ճիշտ էլ մանյովրում ես, թեմայի մեջ չես մտնում, պատասխանատվություն չես վերցնում։

Հասկացանք, Ազգային Ժողովը դարձրել եք դժվար երեխեքի համար նախատեսված մանկապարտեզ։ Բայց դու լուրջ մարդ, հարկատուների հաշվին արդեն աշխարհ տեսած մարդ, անդարդ գլուխդ Հայաստանում ժողովրդավարության զոհասեղանին խի՞ ես դնում։

Ո՞նց ես քաղաքակիրթ աշխարհին բացատրելու, թե ինչու է երկրի իշխանությունների օրենսդիր ճյուղը միանում գործադիրին դատականը ոչնչացնելու համար»։