ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐ 16, 24News
400 հազար դոլարը ծախսվել է Ամուլսարի վերաբերյալ ճշմարտության ի հայտ գալու համար, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը.
«Ես չեմ կարծում, թե հանուն ճշմարտության ծախսված որևէ գումար կարելի է համարել վատնված»:
Վարչապետը նշեց, որ սկսած առաջին օրվանից՝ կառավարությունը Ամուլսարի հանքի շուրջ ստեղծված իրավիճակում հարյուր տոկոս թափանցիկ է աշխատում.
«Էլարդի հետ սկայպ-կոնֆերանսի ընթացքում նաև այլ հանգամանքներ պարզվեցին», - ասաց նա՝ նշելով, որ Էլարդից ասել են, թե Ամուլսարի հարցում անվտանգության երաշխավորը «Լիդիան» ընկերությունն է:
Ինչ վերաբերում է ճանապարհը բացելուն, Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ունեն դատարանի որոշում ճանապարհը բացելու վերաբերյալ և վստահեցրեց, որ Ամուլսարի հացում մինչև վերջ գնալու են ճշմարտության հետևից, իսկ այդ հարցում հանրությունը պետք է մանիպուլյացիաների չտրվի:
Եթե ճշմարտությունը բերի նրան, որ հանքը հնարավոր չէ «Լիդիանի» ստանձնած պարտավորությունների շրջանակներում շահագործել, հանքը լրիվ օրինական հիմքով կփակեն՝ խոստացավ վարչապետը: