ԱԺ-ն պետք է մտածի՝ ինչ անել ՍԴ-ի հետ. Փաշինյանը ողջունում է ԱԺ խոսնակի հայտարարությունը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐ 16, 24News

ա

Ես ողջունում եմ Արարատ Միրզոյանի հայտարարությունը: Այս մասին սեպտեմբերի 16-ին Վանաձորում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` ի պատասխան հարցին, թե ինչ գնահատական կտա ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի այսօր ԱԺ-ում հնչեցված հայտարարությանը ՍԴ շուրջ ստեղծված իրավիճակին:

«Նախ ես ողջունում եմ Արարատ Միրզոյանի հայտարարությունը, չեմ կարծում,որ նա քաղաքական գնահատական ի նկատի ուներ, որովհետեւ մի բան ասեմ, շատ իրավաբաններ կային, որ պնդում էին ՍԴ-ն կայացրել է ապօրինի որոշում, ես էդպես զգուշավորությամբ էի վերաբերում այդ հայտարարություններին, բայց ՍԴ երկու անդամների հատուկ կարծիքի հրապարակումը ակնհայտ է դարձնում, որ ՍԴ-ն կայացրել է ապօրինի որոշում: Ինչու է ՍԴ-ն կայացրել ապօրինի որոշում, գիտեք ինչու, գիտեք ով է ՍԴ նախագահը, ինչպես է դարձել ՍԴ նախագահ, ում միջոցով եւ ում համար է դարձել ՍԴ նախագահ եւ ես ձեզ ասեմ` էդ որոշումն ընդունած դատավորներից առնվազն երկուսը Մարտի 1-ի հետ կապ ունեն  եւ առնվազն  անհասկանալի է, թե նրանք ինչի ինքնաբացարկ չեն ներկայացրել եւ ինչի են մանսակցել այդ գործով որոշման կայացմանը: Եւ կարծում եմ` ԱԺ նախագահը նկատի է ունեցել, որ պետք է էս իրավիճակը քննարկվի, թե արդյոք իրավական ընթացակարգեր կան: Այսինքն ինչ է նշանակում ՀՀ ՍԴ դատարանը ինչպես հիմնադրման օրից գործել է, շարունակելու է գործել ժողովրդի դեմ»,-ասաց վարչապետը՝ նշելով, որ ՍԴ-ն իր գործունեությամբ Հայստանում տեղի ունեցած դժբախտությունների համահեղինակ է` սկսած 1996 թվականի ընտրությունների կեղծումից և ԱԺ-ն պետք է մտածի ՍԴ-ի հետագա ճակատագրի մասին:

«Հիմա իրենք մտածում են, որ շարունակելու են գործել ժողովրդի, դեմ հանուն կոռուպցիայի, իրենք դա են հայտարարում, եւ ԱԺ-ն պետք է մտածի, թե ինչ է անում, ՍԴ-ի հետ եւ խոսքը քաղաքական գնահատականի մասին չէ, կարծում եմ»,- նկատեց վարչապետը:

 

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news