ԲԴԽ-ն կհանդիպի 1-ին ատյանի դատավորների հետ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐ 16, 24News

ա

Սեպտեմբերի 18-ին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակ նստավայրում տեղի կունենա Բարձրագույն դատական խորհրդի հանդիպումը Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորների հետ: Այս մասին հայտնում են ԲԴԽ-ից։

Ըստ աղբյուրի, կքննարկվեն դատական իշխանության առաջնահերթ խնդիրները, ոլորտային մի շարք այլ հարցեր: