Արցախի նախագահն ընդունել է «Իմ քայլը» հիմնադրամի ներկայացուցիչներին

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐ 16, 24News

Բակո Սահակյան

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 16-ին ընդունել է «Իմ քայլը» հիմնադրամի եւ «Վորլդ Վիժոն» միջազգային բարեգործական կազմակերպության ներկայացուցիչներին:

Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, քննարկվել են Արցախում մի շարք ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր։