Երևանյան բնակարանում դի է հայտնաբերվել

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐ 16, 24News

.

Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 13։19-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Անդրանիկի փողոցի թիվ 86 շենքի 1-ին մուտքի նկուղում քաղաքացին չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները բացել են նկուղի դուռը և հատակին հայտնաբերել Արմենակ Հ.ի (ծնված 1950 թ.) դին: