Արտաշատի ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐ 16, 24News

Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 12։00-ին, ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները, թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով Ներքին Դվին գյուղից ոստիկանության Արտաշատի բաժին են բերման ենթարկել 33-ամյա մի տղամարդու։

Նրա անձնական խուզարկությամբ տաբատի գրպանում հայտնաբերվել է թղթե փաթեթ՝ դեղնականաչավուն չորացված զանգվածով։ Ըստ տղամարդու հայտնածի՝ հայտնաբերվածը թմրանյութ է, որը քաղել է վայրաճ կանեփի բույսից հետագայում օգտագործելու համար։

Հայտնաբերվածը վերցվել է փորձաքննության ուղարկելու համար։
Նախապատրաստվում են նյութեր։

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news