Հրայր Թովմասյանին հետաքրքրեց՝ ԱԺ նախագահը ինչ է պատասխանել իր հրաժարականի մասին հարցին

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐ 16, 24News

ա

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանից լրագրողները հետաքրքրվեցին՝ իշխանափոխությունից հետո Հրայր Թովմասյանը պաշտոնավարումը շարունակող կարևորագույն պաշտոնյաներից մեկն է, չի՞ կարծում արդյոք, որ նրա հրաժարականն անհրաժեշտություն է:

Իսկ այդ պահին նրանց մոտեցավ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը, և Արարատ Միրզոյանը նրան փոխանցեց լրագրողի հարցը:

Հրայր Թովմասյանը հետաքրքրվեց, թե ի՞նչ է պատասխանել Արարատ Միրզոյանը հնչեցված հարցին:

«Ես ասեցի՝ չեմ կարծում, և դա ընդհանրապես իմ իրավասությունների տիրույթում չի գտնվում»,- պատասխանեց ԱԺ խոսնակը: