Ուկրաինայում փոխվել են 26 շրջանների, 52 հազար փողոցների, նաև՝ լեռների և գետերի անունները

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐ 16, 24News

ա

Ուկրաինայում դեկոմունիզացիայի մասին օրենքի շրջանակներում վերանվանել է 989 քաղաք և 52 հազար փողոց: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի ազգային հիշատակի ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Վյատրովիչը:

Դեկոմունիզացիայի վերաբերյալ բարեփոխումների շրջանակում տեղի է ունեցել երկրի մեծ հանրային քննարկում։

Վյատրովիչի տվյալներով՝ հանրային քննարկման արդյունքում փոխվել են 26 շրջանների, 52 հազար փողոցների, ինչպես նաև պուրակների, լեռների և գետերի անունները: Այս մասին հաղորդում է ria.ru-ն։