Իսրայելում արտահերթ խորհրդարանական ընտրություններ են

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐ 17, 24News

իսրայել

Իսրայելում մեկնարկել է արտահերթ խորհրդարանական ընտրությունները: Երեքշաբթի ընտրական տեղամասերը բացվել են տեղական ժամանակով 07:00-ին: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:

Հրեական պետության տարածքում շուրջ 10,5 հազար տեղամաս կա:

Վերջին տեղեկության համաձայն՝ ընտրություններին 29 կուսակցություն է մասնակցում: Քվեարկությունից մի քանի ժամ առաջ կուսակցություններից մեկը հրաժարվել է մասնակցել ընտրություններին: