ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 17, 24News
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել հետաքննություն սկսել Օբամաների գրքերից ստացված հասույթի ու Netflix-ի հետ կնքած գործարքների առնչությամբ՝ ի պատասխան իր դեմ՝ նախագահի պաշտոնն օգտագործելով հարստանալու մեղադրանքների:
«Դատական համակարգը ձախողել է Ռոբերտ Մյուլլերի ցուցմունքներում, նրանք ձախողել են ամեն հարցում, իսկ այժմ դեմոկրատները փորձում են շինծու գործ հորինել, ըստ որի՝ ես հարստանում եմ նախագահի պաշտոնն օգտագործելով: Լավ գաղափար է՝ չհաշված, որ ես միշտ միլիարդավոր դոլարների կորստի վտանգի առջև եմ կանգնած ձեր նախագահը լինելու և տասնամյակներ շարունակ ձեզ ըստ արժանվույնս ծառայելու համար։
Ձեզ համար ավելի լավ գաղափար ունեմ. հետաքննություն սկսեք Օբամաների գրքերի և Netflix-ի հետ կնքած անհեթեթ գործարքների վերաբերյալ: Այնուհետև հետաքննեք նրանց՝ Կոնգրեսում արված գործարքները: Հետաքննությունն այս պարագայում արագ կբացահայտվի»,- գրել է գրել է նա Twitter-ում: