Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը ճնշում է գործադրում ՍԴ-ի վրա․ Լևոն Քոչարյան

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐ 17, 24News

լևոն քոչարյան

Մարտի 1-ի գործով ամբաստանյալ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը, կարծում է, որ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը ճնշում է գործադրում՝ հայտարարելով ՍԴ նախագահի լիազորությունները դադարեցնելու գործընթացի մասին։

«Երեկվա տոտալ ճնշումները ՍԴ-ի հանդեպ ուղիղ մեսիջ էր այսօրվա դատավորին ուղղված։ Տեսնենք՝ ինչ որոշում կկայացնի», - լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Լևոն Քոչարյանը։

Ըստ Լևոն Քոչարյանի, միտումնավոր էր ընտրված նման հայտարարության օրը՝ այսօր Քոչարյանի և մյուսների գործով դատավորի որոշումը հրապարակելուց առաջ։