Ներքին Գետաշենի տոնավաճառում 18-ամյա երիտասարդը դանակով հարվածել է 12-ամյա պատանու

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐ 17, 24News

դանակահարություն

Սեպտեմբերի 16-ին ոստիկանության Մարտունու բաժին նյութեր են ստացվել, որ սեպտեմբերի 15-ին «աջ սրունքի ստորին երրորդի ջնջխված վերք» ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել Գավառ քաղաքի 12-ամյա մի բնակիչ: Պատանին հիվանդանոցում հայտնել է, որ վնասվածքը ստացել է Ներքին Գետաշեն գյուղի տարածքում գտնվող տոնավաճառում ընկնելու հետևանքով:

Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչությունում տեղեկություն է ստացվել, որ պատանին վնասվածքը ստացել է ոչ թե ընկնելու հետևանքով, այլ 18-ամյա համաքաղաքացու կողմից տոնավաճառում դանակով հարվածելու հետևանքով:

Սեպտեմբերի 16-ին, ժամը 14.00-ին, 18-ամյա երիտասարդը բերման է ենթարկվել ոստիկանության Մարտունու բաժին և հայտնել, որ ինքը սեպտեմբերի 15-ին, ժամը 13.00-ի սահմաններում, տոնավաճառում անզգուշաբար դանակով հարվածել է պատանուն:

Ձեռնարկվում են միջոցառումներ դանակը հայտնաբերելու ուղղությամբ:
Նախապատրաստվում են նյութեր: