Արոնյանը հաղթեց Ռուսաստանի ներկայացուցչին և դուրս եկավ 4-րդ փուլ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 17, 24News

1

Ռուսաստանի Խանտի Մանսիյսկ քաղաքում շարունակվում է շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունը։ Ստուգատեսում պայքարը շարունակում է Հայաստանի 1 ներկայացուցիչ՝ Լևոն Արոնյանը։

Այսօր կայացած 3-րդ տուրի 2-րդ պարտիայում Արոնյանը 39-րդ քայլին հաղթեց Ռուսաստանի ներկայացուցիչ Մաքսիմ Մատլակովին և դուրս եկավ 4-րդ փուլ։