Աշտարակի մոտ բախվել են Mercedes-ն ու Волга-ն. կա 1 զոհ, 3 տուժած

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 17, 24News

.

Սեպտեմբերի 17-ին խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 16:00-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի՝ Աշտարակի «գաի պոստի» մոտ բախվել են Волга մակնիշի 35 FC 760 համարանիշի և Mercedes C 280 մակնիշի 77 MG 775 համարանիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աշտարակ բժշկական կենտրոն:

Վիրավորներից մեկը, գիտակցության չգալով, ճանապարհին մահացել է: Փաստի աթռիվ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Աշտարակի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր լրատվամիջոցում: