Իռլանդիայում սելֆին փրկել է 28-ամյա կնոջ կյանքը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 17, 24News

.

Իռլանդիայում սելֆիի շնորհիվ հնարավոր է եղել փրկել 28-ամյա կնոջը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին, հղում անելով The Irish Sun լրատվամիջոցին:

Ստեֆանի Ֆարնանի հայրն աղջկան գտել է անգիտակից վիճակում: Ավելի ուշ պարզվել է, որ կնոջ մոտ ներուղեղային արնահոսություն է արձանագրվել:

Որպեսզի փրկեն կնոջը, բժիշկները պետք է իմանային, թե երբ է նա ուշաթափվել: Ինչպես հայտնում է լրատվամիջոցը, անհրաժեշտ դեղամիջոցները կարել է օգտագործել միայն ուշաթափվելուց որոշ ժամանակ անց:

Բժիշկներին անհրաժեշտ տեղեկությունը Ֆարնանի եղբայրը հայտնաբերել է քրոջ հեռախոսում եղած սելֆիների միջոցով, որոնք կինն արել է անգիտակից վիճակում հայտնվելուց 14 րոպե առաջ:

«Բախտս բերել է: Չեմ հիշում, որ այդ առավոտ որևէ լուսանկար արած լինեմ»,- նշել է Ֆարնանը: