Վալերիյ Օսիպյանը պաշտոնանկ կարվի. աղբյուր

ԵՐԵԻԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐ, 24News

Վալերիյ Օսիպյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ պաշտոնանկ կարվի ոստիկանապետ Վալերիյ Օսպիյանը։ Այս մասին 24News-ին հայտնում է կառավարության բարձրաստիճան մեր աղբյուրը։ Ընդ որում, ըստ մեր տեղեկությունների, Օսիպյանի հրաժարականի դիմումն արդեն ստորագրված է, իսկ պաշտոնապես այդ մասին կհայտարարվի առաջիկա մեկ-երկու օրերին։ Թե ով կարող է փոխարինել Օսիպյանին, դեռ հայտնի չէ՝ կառավարության ղեկավարը քննարկում է միանգամից մի քանի թեկնածություններ։ 

Վալերիյ Օսիպյանը ոստիկանապետը և երեկ հրաժարական տված ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանն իրենց պաշտոններին նշանակվեցին նույն օրը՝ 2018 թ-ի մայիսի 10-ին։ Այն ժամանակ դեռ գնդապետներ Վանեցյանն ու Օսիպյանը զբաղեցնում էին իրենց գերատեսչությունների Երևան քաղաքի վարչության պետի տեղակալների պաշտոնները։ 

 

 

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news