Էստոնիայի խորհրդարանում ստեղծվել է Հայաստան-Էստոնիա բարեկամական խումբ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 17, 24News

.

Էստոնիայի խորհրդարանում ստեղծվել է Հայաստան-Էստոնիա բարեկամական խումբ։ Այդ մասին տեղեկացնում է Էստոնիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը։ 

«Ուրախ ենք տեղեկացնել, որ Էստոնիայի Ռիյգիկոգուում ստեղծվել է Հայաստան-Էստոնիա բարեկամական խումբ՝ Ռաիվո Թամի գլխավորությամբ։ Հուսով եմ նրանք կարձանագրեն փայլուն արդյունքներ՝ միջխորհրդարանական հարաբերությունների խթանման գործում»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հայտնում է դեսպանը։

Բարեկամական խմբում ընդգրկված են  էստոնական օրենսդիր մարմնի տասը ներկայացուցիչներ։ 

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news