Արտաշատում ՏԻՄ ընտրու­թյունները թեժ են լինելու․ «Ժողովուրդ»

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 18, 24News

քաղաքական

«Սեպտեմբերի 29-ին ՀՀ Արարատի մարզի Արտաշատ քաղաքում կայանա­լիք ավագանու անդամների ընտրու­թյունները թեժ են լինելու: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ առաջադր­ված թեկնածուները 48-ն են (օրենքով նախատեսված է 15 տեղի համար):

Մեզ հայտնի դարձավ նաև, որ առաջադր­ված թեկնածուների թվում են մինչև արտահերթ ընտրություն նշանակվելը գործող ավագանու անդամները:

Տեղե­կացնենք, որ ավագանու 5 անդամներ՝ Արթուր Գալստյանը, Արտակ Աշիկյանը, Կամո Խաչատրյանը, Արման Դերմոյանը, Հերմոն Ավետիսյանը, մայիսի 3-ին հրաժարականի դիմում էին ներ­կայացրել:

Բանն այն է, որ նրանք չէին մասնակցում ավագանու նիստերին և բոյկոտում էին: Ավագանու անդամները պահանջում էին քաղաքապետ Կարեն Բենիամինյանի հրաժարականը»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news