ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 18, 24News
Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը 24News-ի հետ զրույցում ո՛չ հերքեց, ո՛չ էլ հաստատեց ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի՝ աշխատանքից ազատման դիմում գրելու մասին տարածված լուրը։
«ՀՀ ոստիկանապետին պաշտոնում նշանակում և ազատում է ՀՀ վարչապետը։ Հարցը պետք է ուղղեք հենց իրենց»,-ասաց նա։
24News-ը փորձեց կապ հաստատել ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանի հետ, սակայն վերջինս չպատասխանեց մեր հեռախոսազանգերին։