Արմավիրում կրակոցներ են հնչել․ 3 մարդ հրազենային վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐ 18, 24News

կրակոցներ

Երեկ՝ սեպտեմբերի 17-ին, կրակոցներ են հնչել Արմավիրի մարզում: Ըստ Shamshyan.com-ի՝ ժամը 22:40-ի սահմաններում «Վաղարշապատ» բժշկական կենտրոնից ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքներով և դանակահարված իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:

Պարզվել է, որ վիրավորը Արմավիրի մարզի Աղավնատուն գյուղի բնակիչ, 30-ամյա Գարուշ Սահակյանն է, ով հիվանդանոց է տեղափոխվել «աջ ազդրի շրջանի հրազենային վերք, խորանիստ զարկերակների վնասվածքներ, արտաքին արյունահոսություն, հեմորալգիկ շոկ 3-րդ 4-րդ աստիճանի» ախտորոշմամբ:

Մինչ ոստիկաններն ու քննիչները պարզում էին, թե որտեղից է վիրավորը տեղափոխվել հիվանդանոց, Էրեբունի բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել ոտիկանության Վաղարշապատի բաժին, որ «պոլօիտրավմա, կրծքավանդակի աջ կեսի հրազենային վնասում» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել նույն գյուղի բնակիչներ, 33-ամյա Կարեն Ալավերդյանը, և «աջ և ձախ ստորին վերջույթների հրազենային վնասում» ախտորոշմամբ 37-ամյա Ավագ Ալավերդյանը: Հիվանդանոցներում բժիշկները ոստիկաններին և քննիչների հայտնել են, որ վերջիններս ի վիճակի չեն կատարվածի մասին բացատրություն տալու:

Արմավիրի մարզի ոստիկաններն ու քննիչները պարզել են նաև, որ նշված անձինք հրազենային և մարմնական վնասվածքները ստացել են իրենց գյուղի Ռ. Ավագյան փողոցում, որտեղ ժամանած իրավապահները հայտնաբերել են տարբեր տեսակի ատր-անակներից արձակված մի քանի պարկուճ, կոտրված շշեր, և արնանման հետքեր:

Քննիչի հանձնարարականով դեպքի վայրից ոստիկանության Վաղաշապատի բաժնի պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 2 ավտոմեքենա:

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news