Աղվան Հովսեփյանի կարգավիճակը ՀՔԾ-ում կփոխվի՞ և գործով կանցնի որպես մեղադրյա՞լ․ «Փաստ»

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 18, 24News

1

 «Փաստ» թերթի տեղեկություններով՝ գործող իշխանությունները քաղաքական որոշում են կայացրել, որն, ամենայն հավանականությամբ, կիրականացվի մինչև սեպտեմբերի վերջ։ Այդ տեղեկությունների համաձայն, առաջիկայում Մարտի 1-ի գործով, առայժմ որպես վկա, Հատուկ քննչական ծառայություն հարցաքննության կկանչվի նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը։

ՀՔԾ-ի՝ մեր աղբյուրի փոխանցմամբ՝ չի բացառվում, որ Հովսեփյանի կարգավիճակը ՀՔԾ-ում փոխվի, և նա գործով անցնի որպես մեղադրյալ։

Ի դեպ, պատահական չէ, որ արդեն իսկ իշխանական որոշ պատգամավորներ հրապարակ են նետում տեսակետներ, թե «Աղվան Հովսեփյանը չի կարող անմասն լինել այս գործընթացից, որովհետև ինքը ոչ միայն գլխավոր դատախազ է եղել, ինքը քաղաքական բնույթի գլխավոր դատախազ է եղել և իրականացրել է արդարադատությունը տվյալ պահին իշխանություն ներկայացնող ուժերի քիմքին համահունչ»: 

Նշյալ լուրի իսկությունը ճշտելու համար «Փաստը» դիմեց հատուկ քննչական ծառայություն, որտեղից նշեցին, որ չեն մեկնաբանում այդ տեղեկությունները»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: