Տոնոյանը չի բացառում՝ ԱԺ քննիչ հանձնաժողովի շրջանակում կարող են քրեական գործեր հարուցվել

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 18, 24News

1

ԱԺ-ում ստեղծված Ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող քննիչ հանձնաժողով Դավիթ Տոնոյանը քննարկման դեռ չի հրավիրվել: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարարը: Հարցին, թե հնարավոր է, որ քրեական գործեր հարուցվեն ստեղծված հանձնաժողովի շրջանակներում, Տոնոյանը պատասխանեց. «Ամեն ինչ հնարավոր է, բայց այս փուլում չեմ կարող ասել: Հանձնաժողովի աշխատանքը քրեական գործ հարուցելու համար չի ստեղծված: Տրամադրություններդ բարձր, ամեն ինչ նորմալ է»,-  ասաց նա:

Հարցին, թե ճիշտ են արդյոք մամուլում շրջանառվող այն լուրերը, որ այդ հանձնաժողովի աշխատանքների արդյունքում ՊՆ-ում պաշտոնանկություններ են սպասվում, Տոնոյանը պատասխանեց, որ դեռ քննարկվում են, որից հետո որոշումները կկայացնեն:

Ինչ վերաբերումէ  հանձնաժողովի աշխատանքին․ «Հանձնաժողովի աշխատանքը արդյունավետ է, որովհետև այն տեղեկությունները, որոնք իրենք ստանում են, կարծում եմ, որ բավարար են լինելու եզրակացություններ անելու համար: Ցավոտ անակնկալներ չեն սպասվում»,- նշեց Տոնոյանը: