ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐ 18, 24News
ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանի հրաժարականի հարց Անվտանգության խորհրդի նիստում չի քննարկվել։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։
«Չէր կարող Անվտանգության խորհրդի նիստում նման հարց քննարկվել։ Խորհրդի նիստն ունեցել է իր հստակ օրակարգը և քննարկվել են միայն օրակարգային հարցեր», - ասաց Միրզոյանը։
Այլ հարցերի ԱԺ նախագահը չպատասխանեց: