Հայ վարորդներին ՌԴ-ում իրավունք տալու հարցը կարող է լուծվել մինչև տարեվերջ․ Զատուլին

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 18, 24News

1

Ռուսաստանի Դաշնության խորհրդարանի ստորին պալատում` Պետդումայում, երեկ կայացել է ռուս և հայ խորհրդարանականների հանդիպումը, որի ընթացքում քննարկվել է Ռուսաստանի տարածքում Հայաստանի քաղաքացիների` ՀՀ վարորդական իրավունքներով աշխատանքային գործունեություն իրականացնելու հնարավորության հարցը:

ՌԴ Պետդումայի ԱՊՀ երկրների հարցերով հանձնաժողովի ղեկավարի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը, ամփոփելով հանդիպման արդյունքները, նշել է, որ Ռուսաստանը պլանավորում է թույլտվություն տրամադրել ԵԱՏՄ անդամ երկրների քաղաքացիներին, այդ թվում նաև ՀՀ քաղաքացիներին, Ռուսաստանի տարածքում աշխատանքային գործունեություն իրականացնել իրենց երկրների կողմից տրամադրված վարորդական իրավունքներով:

Զատուլինը նաև պատմել է սխեմայի մասին, համաձայն որի ՀՀ քաղաքացիներն օրինական թույլտվություն են ստանալու ՌԴ տարածքում հայկական վարորդական իրավունքներով տրանսպորտային միջոցներ վարելու:

«Ինչպես այսօր մեզ տեղեկացրել է հանձնաժողովի նախագահը, հարցումն արդեն ուղարկվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողով, և այն կարծես արդեն միջպետական մակարդակով համապատասխան որոշում է պատրաստում: Եթե այդ որոշումներն ընդունվեն, ապա այնուհետև դրանք կուղարկվեն Պետդումա՝ վավերացման»,- ասել է Զատուլինը rusarminfo.ru-ին տված հարցազրույցում:

Պետդումայի պատգամավորը կարծում է, որ ՌԴ տարածքում հայկական վարորդական իրավունքներով աշխատանքային գործունեության իրականացման թույլտվությունը Մոսկվայի կողմից Երևանին ընդառաջ քայլ կլինի:

Խոսելով ժամկետների մասին` Զատուլինը նշել է, որ ցանկության դեպքում գործընթացը կարելի է ավարտին հասցնել մինչև ընթացիկ տարվա վերջ, «որպեսզի հունվարի 1-ից ամեն ինչ գործի»:  

 

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news