Ռուբինա Աթոյանը նշանակվել է Արարատի և Վայոց ձորի մարզերի 1-ին ատյանի դատարանի դատավոր

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 18, 24News

1

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Ռուբինա Աթոյանին Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր նշանակելու մասին:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից։