Անկախության տոնի միջոցառումների բյուջեն 220 մլն դրամ է

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 18, 24News

Հայաստանի Հանրապետության անկախության 28-ամյակի միջոցառումների կազմակերպման և անցկացման համար պետական բյուջեից շուրջ 220 մլն դրամ է հատկացվել, կառավարությունում հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը:

«Սեպտեմբերի 21-ի անկախության տոնին նվիրված հիմնական միջոցառումները Գյումրու կենտրոնական զբոսայգում մեկնարկելու են ժամը 11:00-ին: Մինչև ժամը 23:00-ն այդ զբոսայգում առանձին տաղավարներով կգործեն Երևանում հայտնի բարերն ու սրճարանները: Քաղաքի կենտրոնում կկազմակերպվեն 7 երաժշտական հարթակներ, մասնավորապես` վինիլ, էլեկտրոնային, ռոք, ջազ, փոփ, դասական, հայկական ժողովրդական երաժշտության սիրահարների համար»,- մանրամասնեց նա: