ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 18, 24News
Ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնի պետ Վահագն Բոյաջյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։ Այս մասին հայտնեցին ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնից։
ԱԱԾ մամուլի կենտրոնից հայտնեցին նաեւ, որ այս պահին ԱԱԾ տնօրենի պաշտոնակատար չկա։
Նշենք, որ Վահագն Բոյաջյանը այդ պաշտոնին էր նշանակվել 8 օր առաջ՝ սեպտեմբերի 10-ին։ Հիշեցնենք, որ երկու օր առաջ հրաժարական էր տվել ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը։