Վարչապետը Վանեցյանին և Օսիպյանին հեռացրել է ՝ գոհ չլինելով աշխատանքից. Աղաջանյան

ԵՐԵՒԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐ,  24News

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքից հեռացրել է ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանին և ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանին՝ գոհ չլինելով իրենց աշխատանքից։ Այս մասին ճեպազրույցում լրագրողներին ասել է Կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը։ 

«Ուզում եմ ընդգծել, որ վարչապետն իր գեներալներին հնարավորություն է տվել հրաժարականի դիմումի տեքստ գրել», - ասել է նա՝ ընդգծելով, որ Փաշինյանի խոսքի և Արթուր Վանեցյանի հրաժարականի տեքստի մեջ «որոշակի դիսոնանս» կար։ 

Աղաջանյանը նաև հավելել է, որ «վարչապետը գտել է, որ նախկին ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը կարող է զբաղեցնել իր գլխավոր խորհրդականի պաշտոնը, որին ավելացնելու ոչինչ չունի»։