Գրանցվել է խոտածածկ տարածքներում բռնկված 23 հրդեհ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19, 24News

Հասարակություն
Սեպտեմբերի 18-ին ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 15 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես`

Երևանի Նոր Նորք վարչական շրջանում՝ 4 հա, 

Արագածոտնի մարզի Սասունիկ գյուղում՝ 16 հա, 

Արարատի մարզի Մասիս քաղաքում՝ 3000 քմ, Արարատ քաղաքում՝ 5000 քմ, 

Արմավիրի մարզի Մուսալեռ գյուղում՝ 500 քմ, Բաղրամյան գյուղում՝ 3 հա, 

Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում՝ 1500 քմ, 200 քմ, Պտղնի գյուղում՝ 1 հա, Կամարիս գյուղում՝ 1 հա, Առինջ գյուղում՝ 400 քմ, 200 քմ, 800 քմ, Նոր Գյուղ գյուղում՝ 300 քմ, 

Շիրակի մարզի Վահրամաբերդ գյուղում՝ 3000 քմ:

Հրշեջ-փրկարարները հրդեհները մեկուսացրել են և մարել: