ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19, 24News
Անկախության օրվա առթիվ Գյումրիում իրականացվելիք միջոցառումների կապակցությամբ սեպտեմբերի 21-ին փակ են լինելու Ռուսթավելի և Գայի պողոտաները, Սայաթ-Նովայի, Աբովյան, Շահումյան, Շիրակացի, Վարպետաց, Ռիժկովի, Պուշկինի ու Մայակովսկի փողոցները, հայտնում են Ճանապարհաին ոստիկանությունից։
Տրանսպորտային միջոցների կայանումը կթույլատրվի Հաղթանակի և Տիգրան Մեծի պողոտաներում, Խրիմյան Հայրիկ, Շահումյան ու Շիրակացի փողոցներում։ Երկաթգծի կայարանից դեպի Սայաթ-Նովա փողոց կգործեն անվճար ավտոբուսներ։