Վանեցյանն իրեն պահեց սպային վայել, Օսիպյանը քայլ արեց, բայց տղամարդկությունը չհերիքեց

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 20, 24News

«ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանն արեց իր քայլը, պահեց իրեն մի մարդու պես, ով ունի սպայի արժանապատվություն։ Նախկին ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը մի պահ ոգևորվեց, հետո տղամարդկությունը չհերիքեց»,- այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում, անդրադառնալով ուժայինների ղեկավարների հրաժարականներին, ասել է «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի ղեկավար Հրանտ Մելիք-Շահնազարյանը։

«Երբ Նիկոլ Փաշինյանն իր սենյակում ընդունում է ահաբեկչական խմբավորման պարագլուխներին, մարդկանց, ովքեր թքել են իր ոստիկանապետի վրա, գերի են պահել նրան, և նրանց հետ ինչ-որ քաղաքական պայմանավորվածություններ է սկսում, բնականաբար ոստիկանապետի մոտ այդ հարցը պետք է առաջանար՝ շարունակե՞լ ծառայել նման մարդուն, թե ոչ»,- ասել է նա։

Շարունակությունը՝ տեսանյութում։