Անկախության տոնի առթիվ քաղաքական վերնախավն այցելել է «Եռաբլուր»

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21, 24News

Հայաստանի անկախության 28-րդ տարեդարձի առթիվ ՀՀ քաղաքական վերնախավն այցելել է «Եռաբլուր» պանթեոն, հարգանքի տուրք մատուցելով անկախության համար զոհվածների հիշատակին։

«Եռաբլուր» են այցելել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նախագահ Արմեն Սարգսյանը, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, Արցախի նախագահ Բակո Սահակյանը, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ–ն, պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանը, Տիգրան Ավինյանը և այլք։

Նրանք ծաղիկներ են դրել Սպարապետ Վազգեն Սարգսյանի շիրիմին։

Նշենք, որ այս տարին Անկախության օրվա հիմնական միջոցառումները տեղի են ունենալու Գյումրիում: Վարչապետը այսօր մեկնելու է ԱՄՆ: