Սերբիայի նախագահը Արմեն Սարգսյանին հրավիրել է իր երկիր

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21, 24News

1

ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյանին Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առթիվ շնորհավորել է Սերբիայի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Վուչիչը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունի, շնորհավորական ուղերձում մասնավորապես ասվում է.

«Սերբիայի և Հայաստանի ժողովուրդներն անցյալում շատ են տառապել և օգնել միմյանց։

Ես համոզված եմ, Ձերդ Գերազանցություն, որ համատեղ ջանքերով մեր երկու բարեկամ երկրների միջև երկկողմ հարաբերությունների հետագա համապարփակ զարգացման մեր հանձնառությունը փոխադարձ է:

Ուրախությամբ սպասում եմ Ձեր առաջիկա պաշտոնական այցին Սերբիա և Ձեզ եմ հղում, Ձերդ Գերազանցություն, իմ բարեմաղթանքներն ու հարգանքներիս հավաստիքը»: