Մեր հայրենիքը դրախտավայր է․ Արթուր Աբրահամի շնորհավորանքը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21, 24News

բակո

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը Հայաստանի Հանրապետության Անկախության 28-ամյակի առթիվ հանդես է եկել շնորհավորական ուղերձով:

«Սիրելի հայրենակիցներ, շնորհավորում եմ մեզ համար կարեւորագույն տոնի` Անկախության օրվա կապակցությամբ: Մաղթում եմ խաղաղ երկինք եւ նորանոր վերելքներ: Մենք ուժեղ ենք, միասնական և միշտ հաղթող, իսկ մեր հայրենիքը դրախտավայր է:

Հպարտ եմ, որ հայ եմ, անկախ Հայաստանի քաղաքացի»,- ասել է Արթուր Աբրահամը: