Ռուս-հայկական հարաբերությունները շարունակաբար զարգանում են․ Լավրովի շնորհավորանքը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21, 24News

1

ՀՀ ազգային տոնի` Անկախության օրվա կապակցությամբ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը շնորհավորական հեռագիր է հղել ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանին։ Այս մասին հայտնում է Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունը:

Շնորհավորական ուղերձում ասված է.

«Հարգելի Զոհրաբ Հրաչյայի,

Ընդունեք իմ շնորհավորանքները Հայաստանի Հանրապետության ազգային տոնի` Անկախության օրվա կապակցությամբ:

Ուրախալի է, որ դարավոր բարեկամության և դաշնակցային գործընկերության վրա հիմնված ռուս-հայկական հարաբերությունները շարունակաբար զարգանում են: Մեր երկրները արդյունավետ համագործակցում են ընդհանուր ինտեգրացիոն միությունների շրջանակներում, միջազգային և տարածաշրջանային հարթակներում:

Շահագրգռված ենք հետագայում նույնպես զարգացնելու բազմաշերտ երկկողմ համագործակցությունը, ամրապնդելու արտաքին քաղաքական համակարգումը` ի նպաստ երկու եղբայրական պետությունների և ժողովուրդների, խաղաղության և անվտանգության օգտին:

Ձեզ և ամբողջ Ձեր կոլեկտիվին մաղթում եմ քաջառողջություն և նոր ձեռքբերումներ»:

 

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news