Վանեցյանը Մոսկվայում հանդիպել է Սամվել Կարապետյանի հետ․ «Տելեգրամի» «Բաղրամյան 26» ալիք

ԵՐԵՒԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐ, 24News

Արթուր Վանեցյան Սամվել Կարապետյան

«Տելեգրամ» սոցիալական ցանցի «Բաղրամյան 26» ալիքը նկար է հրապարակել և տեղեկացրել, որ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը գտնվում է Մոսկվայում, որտեղ հանդիպել է «Տաշիր գրուպ» ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանի հետ։ 

Բաղրամյան ՏԵԼԵԳՐԱՄ

Ինչպես 24News-ի հետ զրույցում ասաց նրա օգնական Վահագն Բոյաջյանը, Վանեցյանն այլևս չի հանդիսանում պետական պաշտոնյա, հետևաբար, ինքն է տնօրինում է իր ժամանակը։
«Վանեցյանի գտնվելու վայրի և ունեցած հանդիպումների մասին տեղեկատվությանը չեմ տիրապետում»,-ասաց նա։