ԵՐԵՒԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐ, 24News
«Տելեգրամ» սոցիալական ցանցի «Բաղրամյան 26» ալիքը նկար է հրապարակել և տեղեկացրել, որ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը գտնվում է Մոսկվայում, որտեղ հանդիպել է «Տաշիր գրուպ» ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանի հետ։
Ինչպես 24News-ի հետ զրույցում ասաց նրա օգնական Վահագն Բոյաջյանը, Վանեցյանն այլևս չի հանդիսանում պետական պաշտոնյա, հետևաբար, ինքն է տնօրինում է իր ժամանակը։
«Վանեցյանի գտնվելու վայրի և ունեցած հանդիպումների մասին տեղեկատվությանը չեմ տիրապետում»,-ասաց նա։