Փարիզում «դեղին բաճկոնների» ակցիայի շրջանակում ձերբակալվածների թիվը հասել է 106-ի

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21, 24News

.

Փարիզում շարունակվող «դեղին բաճկոնների» ակցիայի շրջանակում ձերբակալվածների թիվը հասել է 106-ի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ցուցարարներին ցրելու նպատակով ոստիկանները նրանց դեմ կիրառել են արցունքաբեր գազ:

«Դեղին բաճկոնների» ակցիաները Փարիզում սկսվել են 2018 թվականի նոյեմբերի 17-ից: Ակցիայի մասնակիցները պահանջում էին չբարձրացնել  բենզինի և վառելիքի հարկը:

Բողոքի ակցիաներն ուղեկցվում են զանգվածային անկարգություններով: