«Շիրակ»-ը, «Ուրարտու»-ն և «Ալաշկերտ»-ը հաղթանակ տոնեցին

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21, 24News

.

Հայաստանի ֆուտբոլի առաջնության բարձրագույն խմբում 21-րդ տուրը մեկնարկեց երեք խաղով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Գյումրու քաղաքային մարզադաշտում «Շիրակ»-ը հյուրընկալեց  գործող չեմպիոն «Արարատ-Արմենիա»-ին հաղթեց նվազագույն հաշվով:

«Ալաշկերտ»-ը երկու անպատասխան գնդակ ուղարկեց «Գանձասար-Կապան»-ի դարպասը: Աչքի ընկան Մարմենտինիին և Մանասյանը:

Իսկ «Երևան»-ը նվազագույն հաշվով զիջեց «Ուրարտու»-ին:

Տուրի մյուս երկու հադիպումները` «Փյունիկ»-«Նոա», «Լոռի»-«Արարատ», կկայանա սեպտեմբերի 22-ին: