Գանձասար-Կապանը բողոքարկում կներկայացնի ՀՖՖ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21, 24News

.

«Գանձասար-Կապանը» պատրաստվում է բողոքարկում ներկայացնել ՀՖՖ-ին «Ալաշկերտի» հետ Բարձրագույն խմբի 8-րդ տուրում գրանցված դրվագներից մեկի համար: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: 

Հիշեցնենք, որ հանդիպումն ավարտվեց 2-0 հաշվով՝ հօգուտ «Ալաշկերտի»: 

Կապանյան ակումբը բողոքարկում է ներկայացնելու Վարդան Պողոսյանի՝ չեղարկված գոլի դրվագի համար:

Ակումբի մամուլի ծառայությունը ներկայացրել է տեսանյութ, ցույց տալով, որ գոլը չի խփվել խաղից դուրս իրավիճակից: