Հանկարծամահ է եղել թատերագետ Նվարդ Ասատրյանը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21, 24News

.

Այսօր առավոտյան հանկարծամահ է եղել թատերագետ, Հայաստանի թատերական գործիչների միության անդամ Նվարդ Ասատրյանը: Այս մասին տեղեկանում ենք «Հայ կինոյի վերածնունդ» հասարակական կազմակերպության ֆեյսբուքյան էջից:

«Խորը վշտով և մեծ ցավով տեղեկացնում ենք, որ հանկարծամահ է եղել հայտնի թատերագետ, ՀԹԳՄ միության անդամ, Նարեկացու հուշամեդալակիր, ՀԹԳՄ ոսկե մեդալակիր և թատրոնի նվիրյալ Նվարդ Ասատրյանը։ Նվարդ Ասատրյանը մեր նախաձեռնության և կազմակերպության ամենաակտիվ հետևորդներից և մեզ քաջալերողներից էր։ Մշտապես երիտասարդների կողքին՝ իր գիտելիքներով և կամեցողությամբ»,- ասվում է  գրառման մեջ: