Վանեցյանը հայտարարություն տվեց իր գերագույն հրամանատարի դեմ. Փաշինյան

ԵՐԵՒԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐ, 24News

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ սեպտեմբերի 23-ին, Լոս Անջելեսում տեղի հայկական լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ խիստ քննադատության է ենթարկել ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանին՝ նշելով, որ վերջինիս հայտարարությունն ուղղված էր իր գերագույն հրամանատարի դեմ։ 

«Պարոն Վանեցյանն իր հայտարարության մեջ խոսել էր սպայի պատվի մասին, և այն, որ ինքը դե յուրե լինելով ԱԱԾ տնօրեն, հայտարարություն է անում ըստ էության իր գերագույն հրամանատարի դեմ, դրանից ավելի մեծ անարգանք սպայի պատվին չկա։ Հասկանու՞մ եք, չէ՞, ինչ է դա նշանակում», - ասել է նա՝ համեմատելով Վանեցյանի հրաժարականի տեքստը Ռուսաստանում 1991 թ-ին տեղի ունեցած զինվորական հեղաշրջման փորձի՝ «Պուտչի» հետ։