ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 23, 24News
Հայկական կողմը կանխել է հակառակորդի դիվերսիոն ներթափանցման փորձը։ Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱՀ նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը։
«Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 16:15-ի սահմաններում, արցախաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավ-արևելյան հատվածում տեղակայված մարտական դիրքերից մեկի ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ:
ՊԲ դիրքապահ անձնակազմի գրագետ գործողությունների արդյունքում՝ հակառակորդը, չեզոք գոտում թողնելով մեկ դիակ, հետ է շպրտվել իր ելման դիրքերը: ՊԲ-ն որևէ կորուստ չի ունեցել:
Հավելենք նաև, որ դիվերսիոն ներթափանցման փորձի որոշ դրվագներ արձանագրվել են ՊԲ տեսանկարահանող սարքերի կողմից»,-գրել է ԱՀ նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը: