Սեդրակ Առուստամյանը 20 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել. ՔԿ

ԵՐԵՎԱՆՍԵՊՏԵՄԲԵՐԻ 23, 24News

սեդրակ

«Հյուսիս-Հարավ»-ի գործով մեղադրյալ, «Մուլտի Գրուպ» կոնցեռնի տնօրեն Սեդրակ Առուստամյանը 20 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել։ Այս մասին լրատվամիջոցներին հայտնել է քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը։

Սեդրակ Առուստամյանը ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նորա Առուստամյանի հայրն է։ Նա մեղադրվում է կեղծ ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու, հարկերից չարամտորեն խուսափելու գործընթաց կազմակերպելու և այդ գործընթացին օժանդակելու համար, ինչպես նաեւ հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքն օրինականացնելու (փողերի լվացման) համար:

Հյուսիս-հարավի շինարարության ընթացքում թույլ տրված չարաշահումների դեպքերի փաստով Քննչական կոմիտեի վարույթում քննվող քրեական գործի շրջանակում՝ որպես մեղադրյալ է ներգրավվել Սերժ Սարգսյանի եղբայրը՝ Լևոն Սարգսյանը: Վերջինիս նկատմամբ հետախուզում է հայտարարվել: