Սուրեն Ղամբարյանը նշանակվել է վարչապետի օգնական

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 23, 24News

1

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում ստորագրել Սուրեն Ղամբարյանին վարչապետի օգնական նշանակելու մասին, տեղեկացնում է Կառավարության կայքը։
 
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝

Սուրեն Ղամբարյանին նշանակել վարչապետի օգնական»,– ասվում է վարչապետի որոշման մեջ:

Սուրեն Ղամբարյանի կենսագրությունը

Ծննդյան տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր

1987 թ., ապրիլի 16, ք.Երևան

Կրթություն

2002-2004 թթ. – ՀՊԱՀ հենակետային վարժարան
2004-2008 թթ. – ՀՊԱՀ տնտեսագիտական ֆակուլտետ
2009-2011 թթ. – ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոն (մագիստրատուրա)
2013-2015թթ. – ԵՊՀ ասպիրանտուրա, շնորհվել է տնտեսագիտության թեկնածուհի գիտական աստիճան (Հարկային քաղաքականության կատարելագործման ուղիները ՀՀ-ում թեմայով ):

Աշխատանքային գործունեություն

2009-2011 թթ. – ՀՀ ԿԱ ՊԵԿ Մաշտոցի տարածքային հարկային տեսչության հարկային տեսուչ
2011-2013 թթ. - ՀՀ ԿԱ ՊԵԿ Շենգավիթի տարածքային հարկային տեսչության հարկային տեսուչ, ՀԾ 3-րդ դասի խորհրդական
2013-2018 թթ. - ՀՀ ԿԱ ՊԵԿ խոշոր հարկ վճարողների հարկային վարչության- տեսչության բաժնի պետի տեղակալ

Լեզուների իմացություն -Անգլերեն, ռուսերեն

Անձնական տվյալներ - Ամուսնացած է, ունի երկու երեխա: