Արմավիրի մարզում Opel-ը բախվել է գազատար խողովակի հենասյուներին և հայտնվել դաշտում

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 23, 24News

1

Այսօր, սեպտեմբերի 23-ին ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 11։30-ի սահմաններում Opel Astra մակնիշի 35 QS 628 համարանիշի ավտոմեքենայի վարորդ, Արմավիրի մարզի բնակիչ 22-ամյա Անդրանիկ Պ․-ն Էջիմիածին-Ոսկեհատ ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել գազատար խողովակի հենասյանը, և առաջ ընթանալով, հայտնվել դաշտամիջյան հատվածում։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը, ում ավտոմեքենայից դուրս են բերել օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Արմավիրի մարզային փրկարարական վարչության հրշեջ փրկարարներն ու քաղաքացիները, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Վաղարշապատի բժշկական կենտրոն։