Թուրքիայի կառավարության գրավոր կանոնագիրը հասել է Պոլսի Հայոց պատրիարքարան

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 23, 24News

1

Ստամբուլի հայկական «Ժամանակ» օրաթերթը հայտնում է, որ Կ. Պոլսի Հայոց պատրիարքի ընտրության վերաբերյալ Թուրքիայի կառավարության գրավոր կանոնագիրը հասել է Պոլսի Հայոց պատրիարքարան: Թուրքիայի Հայոց 85-րդ պատրիարքի ընտրության կանոնադրությունը  Գում Գափու է հասել սեպտեմբերի 23-ին:

Ինչպես գրել է թերթը՝ այս պահին կանոնադրության բովանդակության վերաբերյալ հստակ տեղեկություններ չկան:  Թերթը կապ է հաստատել նաև Պատրիարքական տեղապահ Տ. Սահակ Եպսկ. Մաշալյանի հետ, որը հաստատել է, որ  ընտրության կանոնագիրն արդեն հասել է Պատրիարքարան: Սակայն նա կանոնադրության բովանդակության մանրամասնություններ չի փոխանցել: Նախաձեռնակ մարմինը Գում Գափուում հերթական ժողով կանի: Պատրիարքարանը երեկոյան կայանալիք ժողովի վերջում  կանոնադրության բովանդակության վերաբերյալ հայտարարություն կպատրաստի: