Օգոստոսի 3-ը Եզդիների ցեղասպանության հիշատակության օր է հռչակվել

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 23, 24News

1

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով ԱՀ պաշտպանության նախարար, Պաշտպանության բանակի հրամանատար գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանին շնորհվել է գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում: Այս մասին հայտնում են ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Նախագահը, Կարեն Աբրահամյանին հանձնելով գեներալ-լեյտենանտի ուսադիրները, հաջողություններ է մաղթել նրան՝ ընդգծելով, որ այսուհետ ևս ամեն ինչ պետք է արվի պաշտպանության բանակի մարտունակության հետևողական բարձրացման ուղղությամբ: